Հունան Պողոսյանը չի մտահոգվի, եթե իշխանությունը որոշի վեթինգի ենթարկել նաև մարզպետներին: Սյունիքի մարզպետին հիշեցրինք, որ իր՝ փոխոստիկանապետի անցյալն ասոցացվում է լրագրողների դեմ բռնությունների հետ: «Բացարձակ մտավախություն չունեմ, Ձեր ասած ինստիտուտների արդյունավետությունը մասնագետներն են որոշելու»,- պատասխանեց Պողոսյանը։ Հունան Պողոսյանին որպես լրագրողների դեմ բռնություն կիրառելու հրաման տվողի հիշում են 2015 թվականի ամռանը, «Էլեկտրիկ Երևանի» ցույցերը ցրելու ժամանակվանից: …

