ՔԿՀ-ներում ազատազրկվածների չնչին տոկոսի զբաղվածությունն է ապահովված

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման»` «ՔԿՀ-ներում ազատազրկվածների չնչին տոկոսի զբաղվածությունն է ապահովված» թեմայով:Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց շատ չնչին տոկոսն է ներգրավված վարձատրվող և չվարձատրվող աշխատանքներում։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ վերջին 3 տարիներին 6906 դատապարտյաների միայն 16 տոկոսն է ներգրավված եղել որոշակի աշխատանքներում։

Մինչդեռ, Քրեակատարողական օրենսգրքի 17-րդ հոդվածը սահմանում է՝ դատապարտյալի ուղղման հիմնական միջոցներն են պատիժները կատարելու և կրելու սահմանված կարգն ու պայմանները, դատապարտյալի հետ տարվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները, դատապարտյալի աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական և նման այլ զբաղվածությունը, ինչպես նաև հասարակական ներգործությունը։

ՔԿՀ-ներում վարձատրվող և չվարձատրվող աշխատանքներին ներգրավվածությունը կարևոր է այնքանով, որ որոշակի չափով լուծում է նաև ազատազրկվածների զբաղվածության հարցը։

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Նարե Հովհաննիսյանի խոսքով՝ ազատազրկվածների զբաղվածության հարցը պետք է քննարկել քրեական ենթամշակույթի առկայության ենթատեքստում։

«Պետությունը չի օգտագործում ազատազրկման ժամանակահատվածը, որպեսզի ապահովի դատապարտյալների զբաղվածությունը, նրանց մասնագիտական հմտությունները զարգացնի,  բնականաբար, այդ անձինք պետք է իրենց ազատ ժամանակն ինչ-որ ձևով լրացնեն, և այս դեպքում պարարտ հող է ստեղծվում քրեական ենթամշակույթի մեջ ներգրավվելու համար»,-նշում է Նարե Հովհաննիսյանը։

Շարունակում են չլուծված մնալ նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից 2017 և 2018 թվականին արձանագրված խնդիրները։ ՄԻՊ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության բաժնի պետի տեղակալ Վահե Հարությունյանը նշում է, որ զբաղվածությունը կարևոր նշանակություն ունի ինչպես անձի իրավունքների ապահովման տեսանկյունից, այնպես էլ հետագայում հանցագործությունների կանխարգելման։

«Զբաղվածությունն ազատությունից զրկված անձանց հասարակության մեջ վերաինտեգրելու հիմնական ուղղություններից մեկն է: Աշխատանքի շնորհիվ ազատազրկվածների մոտ ձևավորվում են աշխատանքային այնպիսի հմտություններ, որոնք հետագայում նպաստում են նրանց հեշտությամբ վերասոցիալականացմանը։ Այս դեպքում կարևոր են նաև աշխատանքային պայմանները, եթե աշխատանքային պայմաններն անբավարար լինեն, բնականաբար, դատապարտյալները չեն ցանկանա մասնակցել աշխատանքներին»,-ասաց Վահե Հարությունյանը։

Վահե Հարությունյանը կարևորում է նաև խրախուսանքի մեխանիզմների առկայությունը, ինչը կբարձրացնի ազատազրկվածների մոտիվացիան` մասնակցելու տարբեր աշխատանքների։

«Ազատազրկված անձը պետք է իմանա, որ տարբեր աշխատանքներում իր ներգրավվածությունն իրեն տանելու է շատ բարձր հավանականությամբ պատժից վաղաժամկետ ազատվելուն։ Սա մոտիվացնող հենակետ է, որով կարելի է բարձրացնել նրանց ներգրավվածությունը տարբեր աշխատանքներում»,- նշեց Վահե Հարությունյանը։