Թուրքիայի և Իրանի սահմանին պայթյուն է որոտացել դեռևս զինյալների կողմից տեղադրված ինքնաշեն պայթուցիկի վնասազերծման ընթացքում: Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Պայթյունի հետևանքով մեկ թուրք զինվոր է վիրավորվել: Ստացված տեղեկությունների համաձայն` Թուրքիայի և Իրանի սահմանին գտնվող Արալըք շրջանում սակրավորներից մեկը, որը փորձել է վնասազերծել պայթուցիկը, աջ ոտքից վիրավորում է ստացել: Վերջինս հոսպիտալացվել է Իգդիրի պետական հիվանդանոցում:

