ՍԱՏՄ-ն Երևանի Խորենացի փողոցի տաղավարներից մեկում կասեցրել է թարմ մսի վաճառքը

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է պարբերական վերահսկողական միջոցառումները մսի շուկայում. տեղեկացնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

«Տեսչական մարմնի աշխատակիցները շրջայց են կատարել Երևանի Խորենացի փողոցում և թիվ 2՝ Գում-ի շուկայում գործող մսի իրացման տաղավարներում: Նպատակն էր հավաստիանալ, որ մսի ու ենթամթերքի իրացումը կատարվում է միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ, սանիտարահիգիենիկ պայմաններում, որ մսի հետ շփվող աշխատակիցները կրում են համապատասխան մաքուր արտահագուստ և ունեն սանիտարական գրքույկներ:

Արձանագրելով ընդհանուր առմամբ բարվոք իրավիճակը՝ տեսուչները սանիտարահիգիենիկ պայամանների կոպիտ խախտում են հայտնաբերել Խորենացի 35 հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Ուսո Քալաշյանին պատկանող թարմ մսի վաճառակետում, որտեղ նոր ստացված միսն ու մսեղիքը դրված են եղել ուղղակի գետնին՝ հիգիենիկ ոչ պատշաճ պայմաններում: Մսի ու ենթամթերքի վաճառքը կասեցվել է: Վերահսկողական աշխատանքներն այս տաղավարում շարունակվում են:

ՍԱՏՄ ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը հենց տեղում կազմակերպել է խորհրդակցություն մսի վաճառքով զբաղվող տնտեսավարողների հետ: Նա փոխանցել է Տեսչական մարմնի վճռականությունը սպանդանոցային մորթի անցման սահմանված ժամկետները պահպանելու առումով և հորդորել գործուն քայլեր ձեռնարկել սպանդանոցային ծագման միս ձեռք բերելու համար՝ նշելով, որ վերահսկող կառույցի մասնագետները պատրաստ են տրամադրել անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և տեղեկատվություն:

Երևանի Խորենացի փողոցում և Գում-ի շուկայում մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողները պարտավորվել են մինչև 2019թ, դեկտեմբերի 1-ը մասամբ, իսկ 2020թ. Հունվարի 15-ից ամբողջությամբ անցնել սպանդանոցային ծագման մսի ձեռքբերման ու վաճառքի»,- ասված է հաղորդագրությունում: