Մեկ տարում 350 վերադարձ՝ Ֆրանսիայից․ ի՞նչ է սպասվում հայրենիք կամավոր վերադարձողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.02.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 24-ի դրությամբ
24.02.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
24.02.2026 | 09:31
Երկրաշարժ Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևելք. այն զգացվել է նաև Մխչյան և Դվին գյուղերում
23.02.2026 | 23:30
Ադրբեջանը նույնպես հետաքրքրություն է հայտնել Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակներում օգնություն ստանալու հարցում
23.02.2026 | 23:19
Լոնդոնում Էփշտեյնի գործի շրջանակում ձերբակալվել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը
23.02.2026 | 23:05
Վրաստանն արգելել է մշտական ​​բնակության վայր չունեցող օտարերկրացիներին աշխատել որպես գիդ, տաքսու վարորդ և առաքիչ
23.02.2026 | 22:48
ԱՄՆ-ն սկսել է զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող գլխավոր բազայից
23.02.2026 | 22:34
ՀՀ մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.02.2026 | 22:21
Լեհաստանում լրտեսության կասկածանքով Բելառուսի քաղաքացի է ձերբակալվել 
23.02.2026 | 22:07
ՀԷՑ-ը մարել է շուրջ 9 մլն դոլար և 1,2 մլն եվրո վարկային պարտավորություններ՝ առանց նոր ֆինանսավորում ներգրավելու. Պետրոսյան
23.02.2026 | 21:54
Կիևը հայտնում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը՝ փետրվարի 26-27-ը
23.02.2026 | 21:40
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Քենիայի ԱԳՆ-ների միջև
23.02.2026 | 21:29
Փաշինյանն «օլիգարխների որս» է սկսել. վարչապետի պնդումները երեկ և այսօր, իսկ վա՞ղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 21:13
ՀՀ և Պորտուգալիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգը
23.02.2026 | 21:00
Պատերազմի ռիսկը կտրուկ նվազեց. «Թրամփի ուղին» նախ անվտանգության գործիք է, հետո՝ տնտեսական․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայում անօրինական բնակություն հաստատած և փախստականի կարգավիճակի հայցի մերժում ստացած Հայաստանի քաղաքացիները հայրենիք վերադառնալիս այլևս ստիպված չեն դժվարությունները միայնակ հաղթահարել։

Ֆրանսիայի Ներգաղթի և ինտեգրման գրասենյակի հայաստանյան ներկայացուցչությունն այս տարվա սեպտեմբերից սկսել է ֆրանս-գերմանական համագործակցություն՝ Գերմանիայից կամավոր վերադարձող Հայաստանի քաղաքացիներին աջակցելու համար։

Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակը Հայաստանում գործունեությունը դեռ 2014-ից է սկսել։ Մինչ այս՝ աջակցում էին միայն Ֆրանսիայից կամավոր վերադարձողներին։  Տարեսկզբից Հայաստանի 350 քաղաքացու են աջակցել։ Այս տարվա սեպտեմբերից գրասենյակ կարող են դիմել նաև Գերմանիայից կամավոր վերադարձի ցանկություն ունեցող Հայաստանի քաղաքացիները։ Գրասենյակի  վերաինտերգրման ծրագրի պատասխանատու Վարդուհի Միքայելյանի տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 1-ից վերադարձի 100 հայտ են ստացել։

«Երեք տեսակի աջակցություն  ունենք՝ սոցիալական, մասնագիտական դասընթացներ և բիզնես ծրագրերի ստեղծում։ Առաջին տեսակի աջակցությունը սոցիալական փաթեթն է, որն իր մեջ ներառում է  Հայաստանում կացություն՝ մինչև 6 ամիս տևողությամբ։ Նաև կարող է լինել առաջին անհրաժեշտության իրերի տրամադրում։ Ընտանիքներ կան, որտեղ երեխաներն ունեն դպրոցների հետ կապված աջակցության կարիք,  կազմակերպում ենք լեզավական դասընթացներ։ Ֆինանսավորում ենք մասնագիտական դասընթացները, որոնք քաղաքացիներին կօգնեն մասնագիտական հմտություններ ձեռք բերել։ Մյուսը բիզնես ստարտափների աջակցությունն է․ դրանք հիմնականում ընտանեկան փոքր բիզնես ծրագրերն են», – նշում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության  Միգրացիայի գրասենյակի  վերաինտերգրման ծրագրի պատասխանատու Վարդուհի Միքայելյանը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է տարեկան մինչև 400 քաղաքացու աջակցել։

Ֆրանսիայից կամավոր Հայաստան վերադարձած 43-ամյա Գարիկ Դավթյանը, Էջմիածնում 15 տարվա բիզնեսը կորցնելուց հետո է արտագաղթել։ Կարճ ժամանակ անց, կամավոր վերադարձել է հայրենիք՝ ծրագրի աջակցությամբ։

«Բիզնեսս կորցնելուց հետո գնացել եմ Ֆրանսիա։ Մեկ տարի և  չորս ամիս ապրելուց հետո, երբ այստեղ հեղափոխություն կատարվեց, որոշեցի գալ, իմ Հայաստանում նորից իմ բիզնեսով զբաղվել։   Իրենք ինձ այստեղ են ուղարկել՝ իրենց միջոցներով, եկել եմ, դիմել եմ դեսպանատուն։ Օգնել են,  իմ բիզնեսը դրել եմ։  Քարերի արտադրություն է, մինչև գնալս 15 տարի զբաղվել եմ այդ բիզնեսով, կորցնելուց հետո գնացել էի, հիմա նորից եկել եմ, զբաղվում եմ, ամեն ինչ նորմալ է։ Պարոն դեսպանն էլ է եկել իմ արադրամաս, տեսել է, որ ամեն ինչ նորմալ է, աշխատում ենք»,- ասում է ծրագրի շահառու Գարիկ Դավթյանը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը նշում է․ յուրաքանչյուր քաղաքացու աջակցություն մանրակրկիտ աշխատանք է պահանջում։

«Ծրագրերն ուղարկվում են հատուկ հանձնաժողովին,  որը ես եմ նախագահում։ Հանձնաժողովը դրական կամ բացասական եզրակացություն է հայտնում։ Ֆինանսվորվում են այն ծրագրերը, որոնք իրատեսական են։ Երբեմն՝ լրացուցիչ տեղեկատվություն է անհրաժեշտ լինում։ Երկար ուսումնասիրությունից հետո, ընտրվում են այն ծրագրերը, որոնք կարող են կյանքի կոչվել և երկարատև լինել։  Իրականացրած ծրագերի շնորհիվ այդ վերադարձած մարդիկ վերջնականապես վերաինտեգրվում են։ Ինքս այցելել եմ  Էջմիածնում մեր կողմից ֆինանսավորված մի քանի ընտանիքի և տեսել, որ նրանք արդեն ոչ միայն իրենց առօրյան են կարողանում ապահովել, այլ նաև ստեղծում են աշխատատեղեր և, բնականաբար, նաև տեղական զարգացմանը խթանում»։

ՀՀ միգրացիոն ծառայության տվյալներով՝ 2018-ի ընթացքում Եվրամիության երկրներում Հայաստանից առաջին անգամ ապաստան հայցած քաղաքացիների գրեթե 80%-ը բաժին է ընկնում Գերմանիային ու Ֆրանսիային։ Միայն Ֆրանսիայում ներկայացվել է ապաստանի առաջին հայցերի 48.6%-ը։

Ֆրանսիայում անօրինական բնակվող հայերին դեսպան Ժոնաթան Լաքոթը հարդորում է ապագան հայրենիքում կառուցել․ «Նրանց համար, ովքեր մեկնում և ապօրինի կերպով են արտերկրում ապրում, ապագան շատ ավելի դժվար է լինում։ Ավելի ճիշտ է ՝ ապագան զարգացնել Հայաստանում։ Այն հայերին, որոնք արդեն Ֆրանսիայում են, կոչ եմ անում վերադառնալ, քանի որ կա նման ծրագիր, որը պատրաստ է օգնել»։

30% տարեկան աճով՝ Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի կողմից ֆինանսավորվող վերաինտեգրման ծրագրերի թիվը նախորդ տարի 144-ի է հասել։ Կամավոր հայրենիք վերադարձող քաղաքացիներին օգնություն տրամադրելուց բացի,  գրասենյակն այստեղ նաև կրթական ծրագրեր է իրականացնում։ Գործունեության հինգ տարիների ընթացքում այն արդեն հասցրել է շուրջ 500 ծրագիր ֆինանսավորել։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նելլի Մելքոնյան