Հունիսի 3-ից 9-ը Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում կանցկացվի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Այս մասին գրում է ՀՀ Ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը: Հունահռոմեականներից հետո պայքարի մեջ կմտնեն ազատ ոճային ըմբիշները։ Ընտրանու ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը հայտարարել է Իսպանիա մեկնող հավաքականի կազմը։ Մեդալների համար կպայքարեն Հարություն Մանուկյանը (57 կգ), Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 …

