«Լուսավոր Հայաստան», կանգնե՛ք և ուղիղ ասեք՝ դեմ եք, որ բարձրացնենք աշխատավարձերը, թոշակները. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Բոլորը

2020թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ցանկանում է անդրադառնալ օդից կախված երկու հարցադրման. արդյո՞ք 2020թ. բյուջեն հեղափոխական է և, ե՞րբ են մարդիկ փոփոխություն զգալու իրենց կյանքում:

«Հիմա արդյոք այս բյուջեն հեղափոխական է: 2018 թ. հեղափոխության շրջանում, երբ ես դեռևս ՀՀ վարչապետ չէի, հրապարակային հայտարարել եմ, որ 1-2 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության բյուջեն կարող է կամ պետք է ավելանա 30-35 տոկոսով: Սա եղել է հեղափոխության կարգախոսներից մեկը, կամ խոստումներից մեկը: Հիմա 2020թ. պետական բյուջեի նախագծում 2018թ. եկամտային մասը գերազանցում է 27.4 տոկոսով: Եթե սրան գումարում ենք նաև 2018թ. ընթացքում բյուջեի գերակատարման ցուցանիշները, որոնք արդեն 62 մլրդ-ով գերակատարված են, արդեն փաստացիի մասին եմ խոսում, և ոչ մի տեղ հաշվառված չեն, ուրեմն բյուջեի համախառն աճը կազմում է 33 տոկոս: Եթե սրան ավելացնում ենք այն բյուջետային կորուստները, որ մենք ունեցել ենք «Հարկային օրենսգրքի» փոփոխության արդյունքում, կուտակային պարտադիր կենսաթոշակների արդյունքում, այսինքն՝ մենք պետք է բյուջեի այդ փողերը հավաքեինք, բայց կամավոր հրաժարվել ենք այդ փողերից, մեր աճն արդեն կազմում է ավելի քան 35 տոկոս:

Սա ուղիղ պատասխան է այն հարցին, թե արդյոք այս բյուջեն հեղափոխական է: Այո՛, այս բյուջեն հեղափոխական է, որովհետև ճշգրիտ իրագործումն է այն խոստման, ոչ թե նախընտրական, այլ նախահեղափոխական խոստման, որ ես անձամբ հնչեցրել եմ»,- ասաց վարչապետը:

Ապա Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ 2020թ. հունվարի 1-ից միայն հարկային փոփոխությունների արդյունքում 230 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է:

«Եթե մենք այսօր հաշվենք, թե 2018թ. հուլիսի 1-ից ի վեր ՀՀ-ում քանի մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ է բարձրացել, ահռելի մի թիվ կկազմի, բայց այսօր մեր ընդդիմությունը մեզ տերմինախեղդ է անում, ասում՝ ֆիսկալ կանոնները խախտում եք, գետինը մտնեք դուք: Եկեք թարգմանեք ձեր ասածը, դուք ի՞նչ եք ասում. դուք ասում եք աշխատավարձ մի բարձրացրեք, թոշակ մի բարձրացրեք, նպաստ մի բարձրացրեք, կանգնեք ուղիղ դա ասեք, ի՞նչ եք գիտահետազոտական և այլն: Այնպիսի բառեր եք ասում, որ ոչ ոք գլխի չընկնի, ինչ եք ասում, կանգնեք ուղիղ ասեք: «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, կանգնեք ուղիղ ասեք, որ մենք դեմ ենք, որ դուք բարձրացնեք աշխատավարձերը, թոշակները»,- նշեց Փաշինյանը

Մանրամասները՝ տեսանյութում: