Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ հուլիսին գրանցվել է 8.1 տոկոս տնտեսական ակտիվություն, իսկ հանրագումարով 7 ամիսների ընթացքում՝ 6.8 տոկոս։ «Սրա տակ, իհարկե, ընկած են ճյուղային աճերը՝ 16.1 տոկոս ունենք արդյունաբերության աճ։ Շատ կարևոր է, որ մենք ունենք 19.5 տոկոս արտահանման աճ հուլիս ամսվա համար»,- նշեց նախարարը։ Արտահանման …

