Վերջին տարիներին և՛ սպառողն է պատրաստված, և՛ տնտեսվարողներն են ավելի լրջորեն մոտենում առևտրին․ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

Այնպիսի զեղչեր, ինչպես աշխարհի մյուս երկրներում են լինում, Հայաստանում հնարավոր չեն: Այս մասին այսօր՝ «Սև ուրբաթ։ Գլխապտույտ առաջարկնե՞ր, թե մոլորություն» թեմայով ասուլիսի ընթացքում նշեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը։

«Ինչպե՞ս կարող է տնտեսվարողն ապրանքը գնել, ներկրել, մաքսազերծել, մեծ ծախսեր անել ու հանկարծ այդպիսի զեղչեր անել: Մեր շուկան շատ փոքր է՝ համեմատած խոշոր երկրների հետ, որտեղ հարյուր հազարավոր ապրանքներ են վաճառում և կարող են մեկ օր 50-70% զեղչ անել: Այդպես իրենք իրենց համար գովազդ են անում, ժողովրդի համար են հետաքրքիր դառնում: Մեր երկրում այդպիսի զեղչերն իրականությանն այնքան էլ մոտ չեն, մի քանի հարյուր կամ հազար ապրանք վաճառողը չի կարող այդ ապրանքի գինն իջեցնել 50-60%-ի»,- ասաց Կարեն Չիլինգարյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում, ի տարբերություն այլ երկրների, նախկինում բոլոր խանութների ցուցանակներին համատարած զեղչեր էին գրվում և տարին 12 ամիս զեղչ էր․ « Դա կասկածի տեղիք էր տալիս՝ ինչպես են ապրանք ներկրում և միանգամից 20-30% զեղչված արժեքով վաճառում։ Բայց վերջին տարիներին և՛ սպառողն է պատրաստված, և՛ տնտեսվարողներն են ավելի լրջորեն մոտենում առևտրին»։

Հոգեբան Մարինե Մելոյանի խոսքով էլ՝ զեղչերը մանիպուլյացիոն հնարք են տնտեսվարողների կողմից, որով նրանք հաճախորդ են գրավում: Հոգեբանը սպառողներին զգուշացնում է ուշադիր լինել: ««Զեղչ» բառն արդեն հրապուրում է սպառողին: Շատ հաճախ, երբ մենք տեսնում ենք, որ խանութի վրա գրված է՝ «զեղչ», ակամա ներս ենք մտնում և ապրանք գնում՝ անկախ նրանից, դա մեզ պետք է, թե ոչ»,- նկատեց հոգեբանը:

Նելլի Մելքոնյան