Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել Hayeli.am խմբագրությունում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Հայտարարությունը՝ ստորև. «2019թ․ հոկտեմբերի 5-ին մի խումբ երիտասարդներ գնացել են «Հայելի» մամուլի ակումբ և նույն տարածքում գտնվող Hayeli.am կայքի խմբագրություն, ձվեր են նետել և «դատապարտող» պաստառներ փակցրել լրատվամիջոցի պատի ու փակ մուտքի դռան վրա։ Նրանք հայտարարել են, որ եթե խմբագրությունը բաց լիներ, նույնը կանեին …

