Կոշտ պատասխան Նժդեհի անարգմանը կամ քաղաքական վանդալիզմի երանգները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.04.2026 | 19:15
«Կրասնոդարի» մարզիչը բացատրել է՝ ինչու է երկրորդ խաղում անընդմեջ փոխարինել Էդուարդ Սպերցյանին
27.04.2026 | 19:00
Պուտինը կուզենա՝ ամենառուսամետ գործիչն ընտրվի ՀՀ վարչապետ, բայց չի նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի հետ չի աշխատի․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:48
Տիկին Հակոբյանը ծանր է տանում դատական հայցի ներկայացումն իր դեմ. հետ չենք վերցնելու. Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:42
Մոսկվայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
27.04.2026 | 18:34
Պաշտոնյայի կին լինելուց առաջ ես ՀՀ քաղաքացի եմ, և դուք խախտում եք իմ իրավունքը. Հակոբյանը` լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:25
Պուտինն Արաղչիի հետ հանդիպմանը հայտնել է, որ անցյալ շաբաթ ուղերձ է ստացել Իրանի գերագույն առաջնորդից
27.04.2026 | 18:19
«Ֆոքսիսը»՝ բասկետբոլի կանանց Հայաստանի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:10
Աննա Հակոբյանն ուզում է դատի տալ Իոաննիսյանին // Մեքենա վարելու ուսուցումը կարող է պարտադիր դառնալ․ ԼՈՒՐԵՐ
27.04.2026 | 18:01
Մերցը հայտարարել է, թե ԱՄՆ-ը «նվաստացած է» և ռազմավարություն չունի Իրանի հետ հակամարտության հարցում
27.04.2026 | 17:55
«Ինձ պաշտոնի ես դնելու չէ՞ բանակում», «Պրոստը պիտի գաք, ծափ տաք»․ ՀԿԿ-ն գաղտնալսումը վերագրվում է Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 17:43
Թբիլիսիում ԵՄ դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ
27.04.2026 | 17:34
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին մասնակցության համար գումար բաժանելու գործով Շիրակի մարզում 4 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել․ ՆԳՆ
27.04.2026 | 17:26
Ես ընդամենը հղում էի անում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ասածին. Աննա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 17:17
Ադրբեջանն ու Չեխիան բանակցություններ են վարում համատեղ ռազմական արտադրության շուրջ. Ալիև
27.04.2026 | 17:09
Հայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթում
Բոլորը

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ ակտիվիստ Շահեն Հարությունյանը, դեկտեմբերի 2-ին ներկ է լցրել Երևանի կենտրոնում տեղադրված ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա՝ որպես բողոքի նշան Ռուսաստանի Արմավիր քաղաքում Նժդեհի հուշատախտակը ռուս պատգամավորի կողմից ներկելու։ Այսօր Շահեն Հարությունյանը հրավիրվել է Ոստիկանություն և բացատրություն ներկայացրել: «Չգիտեմ ինչ ընթացք կստանա այս գործը, բայց ես գիտակցելով իրականացրել եմ այդ ակցիան»,- ասաց Շահեն Հարությունյանը։

Ոստիկանության շենքից դուրս գալով՝ նա Factor TV-ին պատմեց արարքի դրդապատճառները։  Նախ ասաց, որ միտում չի ունեցել վիրավորել ռուս գրող Գրիբոյեդովին, թիրախավորել է նրա արձանը՝ որպես ռուսական կայսրության պաշտոնյայի։ Շահեն Հարությունյանը մտահոգ է ռուսների ու ադրբեջանցիների կողմից Գարեգին Նժդեհի դեմ տարվող հակաքարոզչությամբ։ Ռուսաստանում ամենաբարձր մակարդակով պարբերաբար թիրախավորում են Գարեգին Նժդեհին։ Ամենաթարմ դեպքը, որ ըստ Շահեն Հարությունյանի, իրեն դրդել է Գրիբոյեդովի արձանը ներկելուն, գրանցվել է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասին Արմավիր քաղաքում։ Քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել էր հայկական եկեղեցու տարածքում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշատախտակը։ Ռուս պաշտոնյայի արարքը, սակայն, չարժանացավ ռուսական իշխանության դատապարտմանը։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը միջադեպը որակել էր վանդալիզմի գործողություն և ինքնիրավչության դրսևորում։ Իսկ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մեղմ և զգույշ էր գտնվել․ «Այս պահին դա երևում է որպես տարօրինակ պատմություն»։

Շահեն Հարությունյանն ասում է՝ Գրիբոյեդովի արձանի ներկումը բողոք է ոչ միայն Նժդեհի նկատմամբ ռուսական վերաբերմունքի դեմ, այլև՝ Հայաստան պետության իներտ կեցվածքի։

«Միշտ սպասել եմ, որ պետությունը պատասխան տա, քանի որ կարևորել եմ այս հարցը, սակայն մեր պետությունը պատասխան չտվեց, և ես՝ որպես քաղաքացի, իմ անհնազանդությունը հայտնեցի այս իրավիճակին։ Ես իրականացրել եմ իմ ակցիան՝ հոգուս խորքում վստահ լինելով, որ ես որոշակի կերպով փորձում եմ արժանապատվության քայլ իրականացնել։ Սա արժանապատվության ակցիա էր»,- ասում է Շահեն Հարությունյանը։

Ասօր Շահեն Հարությունյանի արարքը դատապարտել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ այն որակելով վանդալիզմ և շեշտելով, թե «վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում»։

Արմավիրի դումայի պատգամավորի կողմից Նժդեհի հուշատախտակի ներկումը և դրան պատասխան՝ Գրիբոյեդովի արձանի ներկումը՝ Երևանում, ինչպե՞ս կազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա, այսօր Factor TV-ն հետաքրքրվեց Հայաստանի  փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանից: «Ես կարծում եմ, որ թե՛ արձանների, թե՛ հուշատախտակների դեմ պայքարը ուղղակի անընդունելի են»,- պատասխանեց պաշտոնյան։

Շահեն Հարությունյանի արարքը անընդունելի է գնահատում Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, նշելով՝ միջադեպով պետք է իրավապահները զբաղվեն․ «Հավատացեք տեղ կա վատ բան ասելու, հավատացեք՝ վանդալիզմ է ու որևէ աղերս չունի իր նշած նպատակի հետ։ Ընդամենը աչքի ընկնելու անհաջող փորձ է»։

Այն, որ պետք էր քայլ ձեռնարկել Նժդեհի հետ կապված  ռուսական ագրեսիայի դեմ, ըստ իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Սոֆյա Հովսեփյանի՝ միանշանակ է, սակայն Շահեն Հարությունյանի ընտրած մեթոդի նա հետ համաձայն չէ․ «Չեմ ուզենա առհասարակ մի երիտասարդ նման տաքարյուն քայլեր ձեռնարկի, եթե պետք էր, ուրեմն պետք է տրվեր քաղաքական գնահատական, եթե պետք էր՝ պետք էր հասկանալ Նժդեհի հուշատախտակի հանելու հիմքերը որտեղից են։ Եթե սա քաղաքական պահանջ է եղել, մենք ինքներս պետք է քաղաքական պատասխանը տայինք»։

Շահեն Հարությունյանն իր հասցեին քննադատություններին այսպես արձագանքեց. «Գոնե ուրախ եմ, որ այս քայլով  գոնե ոմանք ինձ հարվածելով, մի ակնարկ էլ քննադատում են ռուս պատգամավորի իրականացրածը։ Ցավոք, մինչ այս ոչ մեկ չէր քննադատում։ Էդ իրավական գնահատականները որ տալիս են, իրենց խնդիրն է։ Գոնե ես գիտեմ, որ Նժդեհի մասին խոսելիս սիրտս ու հոգիս մաքուր կլինի և ինձ ներդաշնակ կզգամ, որ գոնե ինչ-որ կերպ կարողացել եմ ակցիա իրականացնել և փորձել ցույց տալ, որ Նժդեհին անարգելը անպատասխան չի լինի»։

Պետք է նկատել, որ Գարեգին Նժդեհի կերպարը որոշակի կարևորության գործոն է դարձել հայ-ռուսական հարաբերություններում։ Բոլորովին վերջերս ռուսաստանցի լրագրողը Հայաստանի վարչապետին առաջարկել էր ստեղծել հանձնաժողով և քննարկել Նժդեհի կերպարը հայ և ռուս ժողովուրդների համար։ 2016 թվականին Երևանում Գարեգին Նժդեհի արձանի բացմանը հաջորդել էր ռուսների քննադատությունը՝ պետական մակարդակով։

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե «Մոսկվան զարմացած է Երևանում ֆաշիստական գեներալի արձանի տեղադրմամբ»։ Մեկ տարի անց Ռուսաստանի ՊՆ-ի «Զվեզդա» հեռուստաալիքը Նժդեհին նույնացրել էր ֆաշիզմի հետ՝ շեշտելով, թե Հայաստանի իշխող ուժ ՀՀԿ-ն հերոսացնում է ֆաշիզմի աջակիցներին։ Այս փաստերը հաշվի առնելով՝ Շահեն Հարությունյանը նշում է՝ հակամարտությունը սկսել է ոչ թե ինքը, այլ՝ ռուսական կողմը․ «Սկսել է Ռուսաստանի քաղաքային խորհրդի պատգամավորը, այս հակամարտությունը Նժդեհի շուրջ ստեղծված սկսել է Մարիա Զախարովան, սկսել է՝ ռուսական բարձրագույն իշխանությունը, երբ անվայելուչ խոսքեր էին հնչեցնում Նժդեհի հասցեին՝ Երևանում տեղադրվում էր Նժդեհի արձանը, իսկ դա դատապարում էին ռուսական իշխանությունները։ Ընդդեմ Նժդեհի այս պայքարը սկսել են ռուսական իշխանությունները։ Սկսել են պայքար, ուրեմն պետք է պատրաստ լինեն համարժեք պատասխանի»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը նկատում է, որ Նժդեհի հուշատախտակի ներկումը չդատապարեց ռուսական պետությունը, ինչը վերաբերմունք է Հայաստանի նկատմամբ․ «Իրենց խնդիրն է, բայց եթե մենք արժանապատիվ լինենք, և ես վստահ եմ, որ իրենք կդատապարտեն, բայց  փոխանակ բուն աղբյուրին անդրադառնան՝ Արմավիրում եղածին, ինչ-որ մարդիկ խոսում են հայերի կողմից վանդալիզմի մասին, ինչը ինքնին սխալ է»։

Ու հատկապես սրա ֆոնին՝ Շահեն Հարությունյանի արարքը համարում է ոչ թե վանդալիզմ, այլ՝ հակադարձ պատասխան ռուսներին։ «Ովքեր հայերի միջից վանդալիզմ են բնութագրում, ես չեմ տեսել․․․ մի ռուս, որը բնութագրեր վանդալիզմ։ Սա բողոքի ակցիա է՝ պատասխանը եղածին։ Ցանկացած բողոքի ակցիա էլ կարելի է վանդալիզմ անվանել, եթե սա վանդալիզմի արարք է, ուրեմն՝ կրկնակի վանդալիզմի է Ռուսաստանի Արմավիրում արվածը»,- ասաց պարոն Շիրինյանը։

Մինչդեռ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը դատապարտում է Գրիբոյեդովի արձանի ներկումը․ «Արձանների նկատմամբ նման դրսևորումները դա անցած էտապ է, դա գուցե հում քաղաքական գորիչների դրսևորումներն են»։

Քաղտեխնոլոգը զարմացած չէ, որ Ռուսաստանի իշխանությունը լռեց Նժդեհի արձանի դեմ ոտնձգության ժամանակ։ Ասում է՝ գաղտնիք չէ հայ գործչի դեմ ռուսական նեգատիվ վերաբերմունքը. «Դա իրենց հստակ դիրքորշումն է, դա իրենց պրոբլեմն է, որովհետև չեմ կարծում, որ Նժդեհը արդարացման կարիք ունի, որպեսզի մենք մտնենք նման դիսկուրսի մեջ։ Դա նույնն է, մենք դիսկուրդի մեջ մտնենք Ցեղասպանության թեմայով, մենք ունենք մեր հերոսները, անկախ նրանից՝ ռուսներ, անգլիացիները, ամերիկացիները ինչպես կվերաբերվեն»։

Երկրորդելով վարչապետի խոսնակին՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, թե կիսում են հայ ժողովրդի բարեկամ Գրիբոյեդովի արձանի նկատմամբ, իրենց որակմամբ՝ տգեղ արարքի վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշումը։

Ռոբերտ Անանյան