ՀՀ ԱԳՆԲ-ից տեղեկացնում են, որ հունիսի 13-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի նախագահությամբ: «Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի …

