«Կամազների հարցով քննիչ հանձնաժողովը լավագույն գործիքն է իրականությունը պարզելու» Սերգեյ Բագրատյան.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը

-Պարոն Բագրատյան, այսօր Գագիկ Ծառուկյանը լրագրողներին պատմել է, թե ինչպես են քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետը հիասթափեցրել Աբու Դաբիի թագաժառանգին և Էմիրությունների հյուրանոցային ցանցերից մեկի սեփականատիրոջը։ Քաղաքապետի մամուլի քարտուղարը  Աբու Դաբիի թագաժառանգի նախաձեռնությունը Երևանում անվճար հիվանդանոց ու հյուրանոցներ կառուցելու վերաբերյալ համարել էր օդի մեջ խոսակցություն։ Պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ շուտով փաստեր կհրապարակվեն, թե ինչ ներդրումներ էին մտադիր անել թագաժառանգն ու սեփականատերը։ Դուք գիտե՞ք, թե ինչ փաստերի մասին է խոսքը։

-Կարծում եմ այն ծրագիրը, որը պարոն Ծառուկյանը և արաբական կողմը նախատեսել էին, և տարբեր ներդրումներ պետք է արվեին, դրանց մասին է խոսքը։ Մասնավորապես ես տեղյակ եմ, որ սիլիցիումի գործարան պետք է կառուցվեր, որտեղ մեկ միլիարդ դոլարի ներդրում պետք է կատարվեր արաբական կողմից։ Տարուց ավելի ձգձգվում էր հողի կատեգորիան չփոխելու պատճառով։ Դուք գիտեք, որ, ընդհանրապես, եթե գյուղատնտեսական հող է կամ արոտավայրեր, նրանք, որպեսզի արտադրական նշանակության փոխվեն, պետք է անցնեն կառավարության օրակարգով, որից հետո որոշում ընդունվի տարբեր նախարարություններ՝ բնապահպանություն, գյուղատնտեսություն, իրենց եզրակացությունը տան, հողի կատեգորիան փոխվի, նոր սկսեն շինարարությունը։ Այս իմաստով տեղյակ եմ, որ տարուց ավելի հետաձգվել էր, պարոն Ծառուկյանն ասում է, որ Փաշինյանի միջամտությունից հետո նոր գործը տեղից շարժվել է։

-Դուք տեղյա՞կ եք, թե քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի հետ ի՞նչ զրույց է եղել, որը հիասթափեցրել է Աբու Դաբիի թագաժառանգին և Էմիրությունների հյուրանոցային ցանցերից մեկի սեփականատիրոջը։ Ինչի՞ շուրջ համաձայնություն չի կայացել։

-Քանի որ ես տեղյակ չեմ մանրամասներից, չեմ ցանկանա ոչ ճիշտ տեղեկություններ փոխանցել հանրությանը։ Գիտեմ, որ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ հյուրանոցային հարցում հետաձգումները շատ երկարեցին, 100 մլն դոլարի ներդրում պետք է արվեր հյուրանոց կառուցելու համար, և սիլիցիումի գործարանը, որի հումքը Եղեգնաձորից պետք է ներկրվեր ու Արարատում արտադրվեր, սրանց հարցում խնդիրներ եղան։ Իսկ Երևանի քաղաքապետի հետ հանդիպմանը չեմ տիրապետում։

-Պարոն Բագրատյան, երեկ քաղաքականապես ակտիվ հայ երիտասարդներից մեկը կարմիր ներկ է լցրել ռուս բանաստեղծ և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա։ Ինչպե՞ս եք գնահատում այս արարքը։

-Կարծում եմ, որ դա պատասխան էր Գարեգին Նժդեհի ցուցատախտակի տեղափոխման հետ կապված պահանջի։ Կարծում եմ, որ մենք ավելի բարձր մշակույթ ունեցող, քաղաքակրթություն ունեցող երկիր չպետք է նույնատիպ փոխադարձումներ անենք, ԱԳՆ-ն պետք է ավելի շուտ նոտաների և այլ գործիքների միջոցով այդ խնդիրը լուծեր, քան մենք սխալ արարքներով կհակադարձեինք։ Որովհետև Գրիբոյեդովը հայ ժողովրդի բարեկամն է և հարգանքի արժանի է։

-Շահեն Հարությունյանի արարքը պատասխանն էր Ռուսաստանի Արմավիր քաղաքում տեղական դումայի անդամի մի արարքի։ Նա սև ներկով ներկել էր Արմավիրի հայկական եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը։ Ռուս գործչի այս արարքին ռուսները որևէ քննադատական գնահատական չեն հնչեցրել։ Ինչպե՞ս սա հասկանալ։

-Շահեն Հարությունյանի պատասխանն ավելի իմպուլսիվ է, բայց զուտ քաղաքական իմաստով մենք նման հարցերին պետք է շատ լուրջ գնահատական տանք։ Այստեղ անելիք ունի ԱԳՆ-ն և պատկան գերատեսչությունները պետք է խիստ արձագանքեն։ Ալիևի նման հարցադրմանը վարչապետը խիստ պատասխան տվեց և այս կերպ պետք է լինի մեր պատասխանը։ Քաղաքակիրթ աշխարհը չի հարգում վանդալ պետություններին, որոնք չեն հարգում այլ ժողովրդի արժեքները։

-Պարոն Բագրատյան, Գագիկ Ծառուկյանը այսօր հայտարարել է, որ նոր իշխանությունների օրոք իրականում ոչինչ չի փոխվել, որովհետև ինչպես Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի օրոք էին իրեն ստուգում, այնպես էլ այսօր են ստուգում։

-Պարոն Ծառուկյանը ուղիղ շփման մեջ է և ավելի պրակտիկ է գնահատում։ Ես դրանից հեռու եմ, չգիտեմ ինչ ինտենսիվությամբ են կատարում ստուգումները, ես չունեմ չափման միավոր։ Եթե պարոն Ծառուկյանի մոտ ամենօրյա ռեժիմով ստուգում են, արդյո՞ք մյուս սեփականատերերի մոտ էլ են ստուգում նույն ռեժիմով։ Այ եթե մենք ունենանք էս պատկերը, կարող ենք ասել՝ սա խտրական մոտեցու՞մ է, թե՝ ոչ։

-Դուք կասկածի տակ եք դնում Գագիկ Ծառուկյանի հայտարարությու՞նը։

-Ոչ։ Ես ասում եմ պարոն Ծառուկյանը դժգոհում է և ճիշտ է անում։ Ես հիմա ասում եմ՝ մյուս ընկերություններու՞մ էլ է նման պատկեր։ Եթե մյուսների մոտ էլ է նույն պատկերը, դա վտանգավոր է, այսինքն, ողջ գործարար աշխարհը պրեսինգի տակ է։ Եթե ընդամենը ընտրողական մոտեցում է, մենք կարող ենք համարել, որ դա այլ բնույթի ստուգում է, գնահատականը պետք է կլինի համեմատության մեջ։ Պարոն Ծառուկյանի ասածն իր անձնական խնդիրն է, այսինքն, իր բիզնեսի այն մասում, որտեղ ունի սեփականության մաս, խնդիրներ է տեսնում։ Այդ խնդիրներն ինքը բարձրաձայնում է, և լավ է որ բարձրաձայնում է։ Դա պիտի ազդակ լինի գործող իշխանություններին։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: