Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Արսեն Թորոսյանն այցելել է նախարարության ենթակայությամբ գործող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոն՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին, պայմաններին և մատուցվող ծառայությունների որակին: «Նախարարը շրջայցը սկսել է բժշկական կենտրոնի ծննդատնից, եղել է հղիների պաթոլոգիայի, հետծծնդյան խնամքի, նորածնային և գինեկոլոգիական բաժանմունքներում: Ծննդատան նորածնային բաժանմունքն իր մեջ ներառում է և՛ ֆիզիոլոգիական, և՛ …

