Իմ առաքելությունը տեսնում եմ նրանում, որ կյանքն ու սերը վերադարձնենք Գյումրի․ Արմեն Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Այսօր լրացավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցը։ Հիշատակի միջոցառումներին մասնակցելու համար  Գյումրիում էին  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Աժ պատգամավորներ, հյուրեր։

Սուրբ  Աստվածածին (Յոթ վերք) եկեղեցում պատարագին մասնակցելուց  հետո Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ու Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ Գյումրի եկած պատվիրակությունը գյումրեցիների հետ քայլելով հասան Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակ, ուր տեղակայված է երկրաշարժի անմեղ զոհերի հիշտակին նվիրված հուշարձանը։  Այստեղ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ զոհերի։

«31 տարի հետո հույսը և լույսը գնալով մեծանում է, սիրելի՛ գյումրեցիներ,  30 տարի թունելի միջով անցանք, և լույսը երևում է, շնորհակալություն բոլոր լուսավորողներին, լույս և հույս պարգևողներին, վերջնականապես մոտ է այն օրը, երբ կասենք բոլորս՝ գյումրեցիներ մենք հաղթեցինք»,- իր խոսքում նշեց Շիրակի թեմի առաջնորդը։

Նախագահ Արմեն Սարգսյանը ծաղկեպսակ դրեց հուշարձանին, ապա դիմելով գյումրեցիներին, ասաց, որ եկել է Գյումրին վերջնականապես վերականգնելու ժամանակը:

«Հույս ունեմ այն սերը, որ մեր սրտում պահել ենք 30 տարի, այն ջերմությունն ու հոգատարությունը, այն մեծ գնահատականը, որ ունենք ձեր համբերատարության համար, ձեր արժանապատվության համար, ժամանակն է եկել, որ  վերդարձնենք ձեզ։ Ժամանակը եկել է, որ բոլորս միասին վերականգնենք այս հոյակապ քաղաքը և՛ Սպիտակը, և՛ Վանաձորը, ու կյանք ու ուրախություն բերենք նորից»,- ասաց Արմեն Սարգսյանը՝ հավելելով, որ չի կարող պատասխանել հարցին՝ ինչո՞ւ Գյումրին վերականգնելու համար պահանջվեց 30 տարի։

«Ես իրականում չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև պատասխանել կարող է մեկը, ով այս տարիներին պատասխանատու  է եղել։ Բայց նաև պատասխանատու է մեր ողջ ժողովուրդը, բոլորս միասին։ Իրականում պետք է պատմությունը չմոռանանք, հետ նայենք, 1988թ-ի, ողբերգությունը և դրա կողքին կար Ղարաբաղի անկախության  համար մեր ազգային ազատագրական շարժումը, այս բոլորը միացավ։ Կային փակված ճանապարհներ, երկիրը չուներ բանակ, չուներ դրամ, ուներ երիտասարդ կառավարություն, որը պիտի սովորեր,  և այլն։ Սկիզբը շատ դժվար է եղել»,- ասաց Արմեն Սարգսյանը։

Նախագահի խոսքով  ժամանակն  է վերականգնելու Գյումրիի ոգին և նոր կառավարության ու փոփոխությունների շնորհիվ կյանքը վերադարձնել Գյումրի։

«Սա քաղաք է, որ հոգի է ունեցել, ոչ թե 30 տարի առաջ, այլ դարերով հոգի է ունեցել, և այդ հոգին, կարծես, սառել էր, կարծեմ մենք էլ բոլորս ողջ հայ ժողովուրդը զբաղված լինելով անկախության հարցերով, ղարաբաղյան հարցերով, գուցե նաև մեղավոր ենք բոլորս, որ ինչ-որ պահի, ավելի շատ եռանդ ժամանակ ու սեր չենք դրել Գյումրիում։ Հիմա կա նոր կառավարություն, մեր ժողովրդի մեջ նոր վերաբերմունք կա սեփական կյանքի, մեր սեփական արժեքների նկատմամբ, հիմա մենք ենք պատասխանատուն, նախագահից վարչապետից, Աժ-ից սկսած, մեզնից յուրաքանչյուրը ներառյալ նաև դուք։ Պիտի պատասխանատու լինենք, որ կյանքը վերադառնա այս քաղաք։ Եվ դա միայն վերակառուցելը չէ, այս բառի մեջ իմաստ պիտի դնենք, ոչ միայն շենքը կառուցելը, աշխատատեղ ստեղծելը, այլ ընդհանրապես կյանքը, ուրախությունը, գեղեցկությունը վերադարձնենք այս քաղաք: Իմ առաքելությունը տեսնում եմ նրանում, որ կյանքը սերը, վերաբերմունքը վերադարձնենք Գյումրի»,- ասաց Արմեն Սարգսյանը:․