Սահմանադրական դատարանում ճգնաժամի և Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կայացված որոշման վերաբերյալ վերջապես լռությունը խախտեց ԱԺ-ի ղեկավարությունը։ Արտահերթ ելույթով ամբիոնին մոտեցած խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը հանդես եկավ կոշտ գնահատականներով՝ ուղղված թե՛ անձամբ Հրայր Թովմասյանին, թե՛ նրա ղեկավարած կառույցին։ Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննելիս ՍԴ-ն պատշաճ քննարկման առարկա չի դարձրել և առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է երեք …

