Մեկնարկել է ԱՀ Ազգային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության հանձնաժողովի նիստը

Լուրեր

18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

Քիչ առաջ Ստեփանակերտում մեկնարկել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության հանձնաժողովի նիստը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին բացման խոսքով հանդես է եկել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հանձնաժողովը ամենակայացած ինստտիտուցիոնալ կառույցն է ԱՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ոլորտում: Ա. Ղուլյանի խոսքով՝ ընթացիկ տարում սերտորեն շարունակվել է համագործակցությունը ՀՀ Խորհրդարանի հետ, այդ թվում կազմակերպվել են մի շարք նիստեր, անցկացվել տարբեր ձևաչափով հանդիպումներ:
Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Նա նշել է, որ իրենց համար ցանկացած առիթ միայն պատրվակ է կրկին Արցախ այցելելու և գործընկերների հետ ամենատարբեր հարցեր քննարկելու: Ա. Միրզոյանի խոսքով՝ ՀՀ Ազգային ժողովը ջանք չի խնայում զանազան միջխորհրդարանական հարթակներում անդրրադառնալու արցախյան հիմնահարցին:
Անդրադառնալով 2020 թվականին Արցախում կայանալիք համապետական ընտրություններին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Արցախում ազատ և մրցակցային ընտրությունների անցկացումն այլընտրանք չունի:
Նիստի ընթացքում խորհրդարանականները նախ կքննարկեն «Ադրբեջանա-ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ խոսույթը տարբեր հարթակներում» թեման: Այն կներկայացնի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» հասարակական կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Մանասյանը:
Հաջորդիվ խորհրդարականների կքննարկմանը կներկայացվի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդհանուր ռազմավարության և աշխատանքային տարբերակի դրույթները: Զեկույցը կներկայացնի ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Յուրաքանչյուր թեմայի ներկայացումին կհաջորդի մտքերի փոխանակությունը:
Ժամը 13:30-ին տեղի կունենա ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ճեպազրույցը: