ՀՀ ՄԻՊ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 30-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը նախաձեռնել է աննախեդեպ միջոցառում՝ «Արդյո՞ք մարդու իրավունքները համընդհանուր են. «գորշ գոտիների» մոռացված մարդիկ» խորագրով: «Քննարկման հիմնական բանախոսներն են եղել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը եւ ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախկին ղեկավար Ռընե Ռուքեն: Դահլիճը եղել …

