Ֆելիքս Ցոլակյանը հետ է կանչվել արձակուրդից
Հասարակություն
09.01.2020 | 10:48Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հետ է կանչվել արձակուրդից։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին 2020 թվականի հունվարի 8-ին հետ կանչել ամենամյա նվազագույն արձակուրդի մասից»,- նշված է վարչապետի որոշման մեջ: