Բաղդադում երկու հրթիռ է ընկել

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում երկու «Կատյուշա» տեսակի հրթիռ է ընկել: Զոհեր չկան: Այս մասին հայտնում է CNN-ը:
Հրթիռներն ընկել են Բաղդադի՝ հատուկ հսկողության տակ գտնվող կանաչ գոտում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում: Կանաչ գոտում տեղակայված են կառավարական շենքեր և արտասահմանյան դեսպանատներ:

Հիշեցնենք, որ հունվարի 4-ին՝ նույն վայրում ևս 2 հրթիռ էր ընկել:

Հրթիռակոծությունները սկսել են այն բանից հետո, երբ հունվարի 3-ին Արևմտյան Բաղդադում ԱՄՆ-ի օդային հարվածի հետևանքով սպանվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանին:

Երեկ՝ հունվարի 8-ին Սպիտակ տանը հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում էլ, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ ԱՄՆ զինուժը վերացրել է աշխարհի թոփ ահաբեկչին:
«Որպես «Ղուդս» ստորաբաժանման ղեկավար, Սոլեյմանն անձնապես պատասխանատու էր վատթարագույն ահաբեկչությունների համար։ Նա պատրաստում էր ահաբեկչական խմբեր՝ ներառյալ «Հեզբոլա» շարժումը»,- ասել էր Թրամփը: