Սեպտեմբերի 29-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի ու Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին։ Քննարկումների առիթ դարձավ հատկապես Շիրակի մարզի Գետափ համայնքի ղեկավարի պաշտոնում 25-ամյա Շիրակ Խաչատրյանի ընտրվելը: Նա դարձավ Հայաստանի ամենաերիտասարդ համայնքապետերից մեկը: Գետափի 668 ընտրողից ընտրություններին մասնակցել է 430 բնակիչ, որից 197-ն քվեարկել է Շիրակ Խաչատրյանի օգտին։ Մյուս …

