ԱԱԾ-ն Փաշինյանի հանձնարարությունը չի կատարել. կեղծ շնորհավորանքի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Բոլորը

2020  թվականի առաջին օրերին պարզվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախորդ տարվա ապրիլին տրված՝ ֆեյքերի դեմ պայքարի հանձնարարությունը ԱԱԾ-ն լիարժեք չի կատարել: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Դիանա Հարությունյան» անվամբ հանդես եկող կեղծ օգտատերը, որն ինչպես պարզվեց արական սեռի ներկայացուցիչ է, հունվարի 3-ին տեղեկություն էր հրապարակել հենց Նիկոլ Փաշինյանի անունից: Նա տարածել էր հայտարարություն այն մասին, թե վարչապետը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության առթիվ: Այդ կեղծ տեղեկատվությունը արագորեն տարածվեց ադրբեջանական մամուլում և հայտնվեց նաև իրանական հարթակներում։ Արդյունքում Նիկոլ Փաշինյանն ինքը ստիպված եղավ ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել, որ դա կեղծ տեղեկություն է։ Մինչդեռ ֆեյքերի դեմ պայքարի իր հանձնարարականում դեռևս անցած ապրիլին Փաշինյանն ասել էր․ «Եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաների համար, դա ազգային անվտանգության խնդիր է, և ես հույս ունեմ, որ Ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ»:

Վարչապետի հանձնարարությունից տասը ամիս անց, սակայն, ԱԱԾ-ն հստակ տեղեկություն չի տրամադրում, թե մինչ այս քանի ֆեյք օգտատեր են չեզոքացրել: Կառույցի մամուլի կենտրոնից Factor.am-ին փոխանցեցին, որ իրենց լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ:

Իսկ մինչ այդ, հանրությանը բացի «Դիանա Հարությունյան» ֆեյք օգտատիրոջ  բացահայտումից հայտնի է ֆեյքերի բացահայտման  ընդամենը մեկ դեպք: Խոսքը «Դուխով Հայաստան, բաց հասարակություն» կեղծ օգտատիրոջ մասին է, որի խափանման միջոցն ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Ի դեպ, նշենք, որ այդ ֆեյքը, որը կառավարում էր Արմեն Ավագի Աբ-ն ապրիլի 9-ին կալանավորվել էր «Ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելու» մեղադրանքով: Նա ազատ արձակվելուց անմիջապես հետո գրառում էր կատարել ֆեյսբուքում, որը, սակայն, Factor.am-ի կողմից արձանագրելուց հետո, արագորեն հեռացվեց։

Վերադառնալով  Փաշինյանի գոյություն չունեցող շնորհավորանքի մասին  ապատեղեկատվությանը, նկատենք,  որ պաշտոնական Երևանը կեղծ ուղերձին արձագանքեց միայն այն բանից հետո, երբ գոյություն չունեցող շնորհավորանքը հայտնվեց ադրբեջանական, ապա իրանական պետական մեդիահոլդինգի մաս կազմող լրատվամիջոցներում: Հայտարարության կեղծ լինելու մասին առաջինը տեղեկացրեց անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ այդ լռում էին կառավարության լրատվականն ու Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը: Ի դեպ, այսօր էլ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Պաշտոնապես որևէ պատճառ չի նշվել, սակայն նա ևս որևէ կերպ չէր արձագանքել կեղծ հայտարարությանը:

Հատկապես մեդիա ոլորտի փորձագիտական դաշտ նետվեց այն թեզը, թե վարչապետի աշխատակազմում առկա «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ը իրեն չի արդարացնում և ըստ անհրաժեշտության չի չեզոքացնում ապատեղեկատվությունը: Factor TV-ին փորձեց թեմայի շուրջ զրուցել «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի հետ, սակայն վերջինս փոխանցեց, որ այս փուլում ասելիք չունի:  Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր պատասխանն ունի, թե պաշտոնական Երևանն ինչու էր տևական ժամանակ լռում:

Սամվել Մարտիրոսյանը նաև նշում է, որ շատ կարևոր էր Երևանում բնակվող Իրանի քաղաքացիների համար համապատասխան տեղեկատվություն մատակարարելը հենց ազգային լեզվով, քանի որ նրանցից շատերը անգլերեն կամ ռուսերեն չեն հասկանում: Հերքման նման փորձ արեցին «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ը և Հանրային ռադիոյի պարսկալեզու խմբագրությունը, բայց Տեղեկատվության անվտանգության փորձագետը նշում է, որ նման մասշտաբի տեղեկությունները մեկ-երկու հրապարակումներով հերքելն անիմաստ է: Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ կառավարությունը մասնագետների խնդիր ունի: Հեղափոխությունից հետո շատերը լքել են ՊՈԱԿ-ը:

Այնուհանդերձ, փորձագետը կարծում է, որ այս ապատեղեկատվությունը Հայաստանին որևէ լուրջ վնաս չհասցրեց: Ըստ նրա՝ Իրանում հետևել են թեմայի զրագումներին՝ վարչապետի հերքման մակարդակով:

«Ինֆորմացիայի ազատության կոնտրոն» ՀԿ-ի ղեկավար Շուշան Դոյդոյանն էլ իրավապահների գործողությունները համարում է ոչ իրավաչափ: Նրա գնահատմամբ՝ վտանգավոր է, որ  կեղծ տեղեկություններ հրապարակելու համար անձը քրեական պատասխանատվության է ենթարկվում:

Շուշան Դոյդոյանն ասում է, որ կեղծ անունով հանդես գալը յուրաքանչյուր մարդու ազատ իրավունքն է:  «Դրանից օգտվել են մեր գրողները և սա ազատ խոսքի բաղկացուցիչ մասն է: Նա չի կարող ենթարկվել պատասխանատվության կամ ազատազրկման, միայն այն բանի համար, որ չի կարողացել ամբողջական ճիշտ տեղեկություն հրապարակել»:

Շուշան Դոդդոյանը  խնդրի լուծումը տեսնում է ոչ թե սպառնալիքների, այլ կրթական մակարդակը բարձրացնելու միջոցով: Ըստ նրա՝ դա պետք է լինի ազգային ծրագիր:

Երեկ հայտնի դարձավ, որ «Դիանա Հարությունյան» կեղծ օգտատիրոջը  մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով, և 254-րդ հոդվածի 1-ին մասով՝ համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը մեզ հետ զրույցում նշում է, որ առաջադրված հոդվածները ԱԱԾ-ի հաղորդած տեղեկությունների համատեքստում անհասկանալի են:

Միջազգային սկանդալի պատճառ դարձած գրառման հեղինակը, որի ինքնությունն այդպես էլ ԱԱԾ-ն չի բացահայտում, ըստ վերջինիս կողմից տարածված հաղորդագրության, հանդիսանում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը: Նա որպես իր կատարած գրառման հիմք ներկայացրել էր Քոչարյանի անարդար ազատազրկումը: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը կարծում է, որ այս գործողությունները բեմադրված են՝ քաղաքական հատուկ շեշտադրումներով:

Քոչարյանական թևը սա համարում է շոու: Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, հեգնում է ԱԱԾ-ի տեսանյութը և առաջարկում, որ մյուս հոլովակները նկարահանեն պիցցաներով: Սակայն փաստենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ իրավապահների կողմից  հրապարակում են  տեսանյութեր, որտեղ գործող անձինք հայտարարում են, թե Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն են: Խոսքը Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի կողմից Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու մասին է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան