Դալմա մոլում 30 րոպե ցնցում է զգացվել. ԱԻՆ պաշտոնյա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
Բոլորը

Մոտ 18։40-ի սահմաններում «Դալմա Գարդեն մոլի» շենքի երկրորդ հարկի մի հատվածում ցնցումներ նկատվեցին։ Մոտ կես ժամ շենքի այդ հատվածը դողդողում էր։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչություն պետ Տիգրան Գիդաչյանը։

«Անմիջապես ճշտվեց, որ ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես՝ տարածաշրջանում, երկրաշարժի ու դրա նման երևույթներ չունենք։ Սակայն ցնցումները բավականին երկար ժամանակ չէին դադարում։ Անվտանգությունից ելնելով, աշխատակիցներին և ժողովրդին շենքից տարհանեցին։ Ներկա պահին մեր սեյսմիկ ծառայության աշխատակիցները տեղադրում են չափող սարքեր, որ ճշտեն։ Այս պահի դրությամբ այլևս ցնցումներ չկան»,- ասաց Գիդաչյանը։

Նրա խոսքով՝ «Դալմա Գարդեն մոլում» ցնցումը, հավանաբար, եղել է շրջակայքում որևէ շինարարության ծանր ինժեներական տեխնիկայի աշխատանքի հետևանքով։

«Ամեն դեպքում, հիմա կիրականացվի շենքի գործիքային ստուգում, որպեսզի լիովին համոզված լինենք, որ շենքի և նրա կոնստրուկցիաների հետ կապված վտանգ չկա»,- ասաց բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչություն պետը։

Մանրամասները՝ տեսանյութում։