ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում ներկա է եղել «ԿՈՄԻՏԱՍ» միջազգային գիտաժողով–փառատոնի շրջանակում Արցախի Հանրապետությունում կազմակերպված միջոցառումներին: «Վարդապետի 150–ամյակին նվիրված արցախյան միջոցառումների մեկնարկը տրվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում՝ Երևանի պետական կամերային երգչախմբի կատարումներով: Ծրագրում ընդգրկված է նաև «ԳԵՂԱՐԴ» երգեցիկ խմբի հոգևոր երաժշտության համերգը Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր Տաճարում, ինչպես նաև խմբերգային երաժշտության երեկո՝ Հայաստանից մեկնած երգչախմբերի կատարումներով»,- ասված …

