Հերթական հնարովի քրեական գործը, որով փորձում են հասարակությանը ներկայացնել մի բան, որն իրականում գոյություն չունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բյուրեղավանի «Հայապակի» ընկերության նախկին սեփականատեր Նազիկ Ամիրյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ Փաստաբանը տեղեկացրեց, որ, թեպետ, կանոնադրական կապիտալը եղել է 7-8 հարյուր մլն դրամի չափով, բայց գործարանը, որպես այդպիսին, վաճառքի պահին եղել է թալանված …

