Փայլան. «Չնայած դատարանի որոշմանը՝ Թուրքիայում շարունակվում է պահպանվել ատելության մթնոլորտը»

Լուրեր

11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայի զինված ուժերում պարտադիր ժամկետային  զինծառայության ժամանակ սպանված հայ քաղաքացի Սևակ Բալըքչըի գործով դատարանի կայացրած նոր որոշմանը. գրում է ermenihaber.am-ը:

Նշենք, որ Բալըքչըն սպանվել էր 2011թ. ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանում թուրք զինվոր Քըվանչ Աղաօղլուի արձակած գնդակից:

Փայլանը նշել է, որ չնայած թուրքական դատարանի կայացրած որոշմանը, այնուամենայնիվ, երկրում դեռևս շարունակվում է պահպանվել ատելության մթնոլորտը:

«Սևակ Բալըքչըն սպանվել է 9 տարի առաջ ապրիլի 24-ին, որը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Այդ օրը նրա սպանությունը մեծացրել էր ատելության հողի վրա կատարված հանցագործության կասկածները: Վերջապես 9 տարի անց դատարանի կողմից հաստատվեց, որ Սևակը սպանվել է դիտավորությամբ և ամբաստանյալը դատապարտվեց 16 տարի 8 ամիս ազատազրկման»,- ասել է մեջլիսի հայ պատգամավորը:

Նրա խոսքով` վերջապես Թուրքիայում իրենք ականատես եղան, որ դատարանը հայերի դեմ ատելության հողի վրա հանցագործություն կատարած անձին պատժում է ազատազրկմամբ:

Փայլանը նկատել է, որ Թուրքիայում նրանք դեռևս չեն ապահովել այնպիսի միջավայր, շնորհիվ որի տեղի չունենան ատելության հողի վրա կատարվող նոր հանցագործություններ:

«Ուստի անհրաժեշտ է, որ Թուրքիայի օրակարգում ատելության հողի վրա կատարված հանցագործությունները վերացնելու համար քաղաքական նախաձեռնություններ կյանքի կոչվեն: Պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որ ոչ մեկն այդ հանցագործությունների թիրախում չհայտնվի»,- ընդգծել է նա:

Պատգամավորը հույս է հայտնել, որ դատարանի վերոնշյալ որոշումը նախադեպ կդառնա մյուս հանցագործությունների վերաբերյալ դատական գործերում:

«13 տարի է, ինչ շարունակվում է Հրանտ Դինքի դատական գործը: Այս շաբաթ շարունակելու ենք Հրանտ Դինքի համար պայքարը»,- ասել է Կարո Փայլանը:

Հիշեցնենք, որ  Սևակ Բալըքչըի դատական գործը բողոքարկվել և կրկին քննության էր դրվել 2018թ.: Նոր դատավճռի արդյունքում մեղադրյալ Աղաօղլուին կալանավորել են հենց դատական նիստի ժամանակ: