Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Սիրիայի շրջանային հանձնաժողովի և Հայ Երիտասարդաց Ընկերակցության գործադիր մարմնի անդամներն այցելել են Հալեպում տեղակայված ՀՀ հումանիտար առաքելության կենտրոն: Այցելությունը կազմակերպվել է Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության կողմից: Հանդիպման ընթացքում Սիրիայի Արաբական Հանրապետության ՀԲԸՄ ատենապետ Ներսես Ներսոյանը խոսել է սիրիահայ համայնքի առանձնահատուկ դերի մասին՝ նշելով, որ հայերը եղել են …

