Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանին հարց հղեց, թե ինչպե՞ս են ապահովում աղետի գոտում գտնվող հայրենակիցների՝ բնակարանն ունենալու պահին նրանց ունեցած տնակներն ապամոնտաժելու հարցը: «Սա կարևոր և սկզբունքային հարց է: Մենք այս որոշմամբ պատճառահետևանքային կապ ապահովո՞ւմ ենք, թե՝ չէ»,- հարցրեց վարչապետը: Ղուլարյանը պատասխանեց, որ միանշանակ ապահովված է: …

