Նախկին գողապետությունը հակագրոհ է սկսել ՀՀ պետականության և հայ ժողովրդի դեմ. Լևոն Շիրինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ

– Պարո՛ն Շիրինյան, ՌԴ կառավարությունը վարչապես Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ հրաժարական ներկայացրեց: Պուտինը նույնիսկ նոր թեկնածու է առաջադրել՝ Միխայիլ Միշուստինին: Ձեզ կարծիքով՝ ի՞նչ է կատարվում Ռուսաստանում:

– Պուտինը հրաժարականի ուղարկեց Մեդվեդևին, ոչ թե նա ուզեց: Սա նշանակում է, որ երկրում շատ պրոցեսներ այնպես չեն ընթանում, ինչ իրենք նախատեսում են: Շուրջ վեց-յոթ տարի է՝ Ռուսաստանը կայուն անկում ունի: Միջազգային իրադրությունն այնպիսին չէ, որ նորից նավթի և գազի ահռելի խմբաքանակով տեխնոլոգիաներ ստանան և այլն: Երկրորդ՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները քամում են Ռուսաստանին, ինչպես նաև միջազգային մեկուսացումը՝ Միացյալ Նահանգները, Եվրոպան: Կոմպլեքս որ ասենք՝ հարցն այսպես լուծվեց: Կարող ենք ասել՝ պուտինյան դարաշրջանը, վերելքը, որ ստացվեց՝ ռեսուրսը կենտրոնացնելով և ավտորիտար մեթոդներով, կարծում եմ՝ այլևս անցյալ է:

– ԱԱԾ արդեն նախկին տնօրենի, ՀՔԾ պետի և վարչապետի հեռախոսազրույցների գաղտնալսման գործում նորից ակտիվություն է: Հարցաքննությունների շարք է Քննչական կոմիտեում: Ինչո՞ւ հիմա:

– Ես օգոստոսին էր, որ ասել եմ՝ Հայաստանում կարող է հեղաշրջում լինել: Պնդում եմ, որ վարչապետն այս կառավարությունը պետք է թոշակի ուղարկի՝ որպես անգործունակ, ոչ ադեկվատ Հայաստանի իրադրությանը և հեղափոխական մտածողությամբ կաբինետ կազմեն: Մի առաջարկ էլ եմ արել, որ նա առաջին տեղակալ պետք է ունենա, որն ինժեներ պետք է լինի՝ համակարգային մտածողությամբ: Չի անում, կարծում եմ՝ ուզի-չուզի, նոր պիտի անի: Հիմա՝ ինչու: Ակնհայտ է, որ սեպտեմբերից հետո նախկին գողապետությունը հակագրոհ է սկսել Հայաստանի, Հայաստանի պետականության և հայ ժողովրդի դեմ, որովհետև նա չի ճանաչում 2018 թվականի մայիսի համազգային հայկական գործադուլն աշխարհով մեկ: Ակտիվացել են, սրան գումարած՝ իշխանության անհետևողականությունը, նաև վարչապետի կողմից տրված խոստումների՝ առայժմ ասենք՝ տատանողական մոտենալն էլ այս կողմից է առաջացրել պրոբլեմ: Եվ օտար ուժերը, որոնք կարող են այստեղ դրսևորվել ԱԱԾ-ի որոշ աշխատակիցների միջոցով, իսկ մենք գիտենք, որ այդ կազմակերպությունը Հայաստանում չէ, որ ծնվել է… հիմա ինչ եմ ուզում ասել, որ եթե սրանք գումարում ենք, ստացվում է, որ այդ գաղտնալսումը շատ ավելի կարևոր հանգամանք էր ժամանակին, քան թվաց: Գուցե՝ այն ժամանակ նոր իշխանությունը թույլ էր, չէր նախաձեռնում, բայց Վանեցյան երևույթի հետ այլևս պետք է վերջ տալ:

– Պետական հեղաշրջում կազմակերպելու, ծրագրելու համար են մեղադրում: Դուք դա հավանական համարո՞ւմ եք: Նույնիսկ պնդում կա, որ նրան հենց դրա համար են պաշտոնանկ արել:

– Ես եմ առաջիններից մեկն ասել: 1973 թվականին Չիլիի օրինական իշխանությունը գնդակահարվեց Պինոչետի կողմից, որը Սալվադոր Առլենդեի մտերիմն էր, որը նրան գնդապետից գեներալ էր դարձրել: Այդ օրինակը Հայաստանում կարող է կրկնվել, որովհետև գողապետությունը չի ուզում հանձնվել: Տեսնում եք, չէ՞, ում ձերբակալում են, պարզվում է՝ «չեխոտկա» է, անմիջապես պետք է բուժվի: Հեղաշրջումը ռեալ է:

– Հիմա այդ վտանգը կա՞:

– Հիմա վտանգ կա, որովհետև այստեղ ուրիշ բան կա, որ ժողովրդի սպասելիքը նոր իշխանությունից բոլորովին չի արդարանում: Սա Ազգային ժողովը հատուկ նկատի պիտի ունենա: Այս մանկատներ փակողները, հիվանդանոցներ փակողները, ծննդատների վրա գրոհ կազմակերպողները նոր իշխանության մեջ են: Բնակավայրերում ենթակառույցները զարգացնելու փոխարեն, որպեսզի ազգաբնակչությունն աճի, փակում են հիմնարկ: Սա ո՞վ կարող է հանդուրժել: Ինչ-որ թվեր են ներկայացնում, ասում են՝ մասնագետ չկա: Մասնագետ չկա՝ գործուղեք: Հայաստանում արտադրվող բժիշկների, ուսուցիչների ահռելի քանակը գործ չունի, ոչ թե փակեք ենթակառույցները:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան