ՌԴ վարչապետի թեկնածու Միշուստինը հայտարարել է նոր կառավարության փոփոխությունների մասին

Լուրեր

18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
Բոլորը

Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը, որին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջադրել է ՌԴ վարչապետի պաշտոնում, հայտարարել է նոր ծրագրերի մասին և որպես իր աշխատանքային առաջնահերթություններ նշել ազգային նախագծերն ու թվային տնտեսությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պետդումայի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Նևերովը նշել է․ «Միշուստինն ասել է, որ խմբակցությունների հետ քննարկելու է նախարարների թեկնածության հարցը։ Նա ասել է, որ փոփոխություններ են լինելու»։

Նշենք, որ երեկ՝ չորեքշաբթի, Դաշնային ժողովին ուղղված հաղորդագրության մեջ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Սահմանադրության մեջ մի շարք փոփոխություններ կատարել․ մասնավորապես՝ Պետդումային փոխանցել վարչապետի, փոխվարչապետների և նախարարների թեկնածությունը հաստատելու իրավունքը:

Վլադիմիր Պուտինի և նախարարների հանդիպման ընթացքում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այս համատեքստում ճիշտ է համարել ներկայիս կառավարության հրաժարական տալու որոշումը։ Ռուսաստանի նախագահը ստորագրել է հրամանագիր, որով Մեդվեդևը կստանձնի վարչապետի պարտականությունների ժամանակավոր կատարումը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:

Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Պետդուման այսօր կքննարկի Միշուստինի թեկնածությունը։ Նախքան լիագումար նիստը, Միշուստինը կհանդիպի Պետդումայի բոլոր չորս խմբակցությունների հետ:

Նելլի Մելքոնյան