Առանց պետաիրավական հանձնաժողովի եզրակացության մտնում ենք սահմանադրական փոփոխությունների հատուկ ռեժիմի մեջ։ Այս մասին Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Ըստ էության, կարծում եմ, սա բացթողում է և խախտում է, պետք է Պետաիրավականի նիստ արվի և տրվի եզրակացություն հատուկ ընթացակարգի վերաբերյալ»,- ասաց Մարուքյանը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, արձագանքելով Էդմոն Մարուքյանին, ասաց․ «Հարգելի պարոն …

