Ո՞ր պատգամավորներն են բացակայում ԱԺ արտահերթ նիստից

Լուրեր

18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
Բոլորը

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկման է ներկայացվել «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորների հեղինակած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով իշխող ուժը փորձում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների լիազորությունները դադարեցնել:

Այս նիստը անցնում է բավականին թեժ մթնոլորտում: «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հայտարարում են, որ նիստը ընթանում է ԱԺ կանոնակարգի խախտումներով: Բանն այն է, որ ըստ Էդմոն Մարուքյանի, նախագծի համար գլխադասային հանձնաժողով չի նշանակվել, որը և պետք է եզրակացությամբ հանդես գար:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց` Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նշանակվել է գլխադասային, պարզապես չի հասցրել եզրակացությամբ հանդես գալ, քանի որ նիստն արտահերթ է հրավիրված:

Նշենք, որ նիստին կան նաև բացակա պատգամավորներ: Մասնավորապես, նիստին չեն մասնակցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ-ական պատգամավորներ՝ Վարդան Ղուկասյանը, Տիգրան Ուրիխանյանը, Քաջիկ Գևորգյանը, Էդուարդ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը:

«Իմ քայլը» խմբակցությունից բացակայում են՝ Թագուհի Թովմասյանը (գտնվում է ֆիզարձակուրդում), իսկ ԼՀԿ-ից՝ Մանե Թանդիլյանն ու Կարեն Սիմոնյանը:

Բացակա պատգամավորների մասին տեղեկությունը Factor.am-ին տրամադրել են ԱԺ նիստերի ապահովման բաժնից:

Նարեկ Կիրակոսյան