ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Հայաստանի հանրապետությունում Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անդրե Յոհաննես Գրոնեուալդին: Վարոս Սիմոնյանը ողջունել է դեսպանին, շնորհավորել պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել ամենայն հաջողություն Հայաստանում իր առաքելության ընթացքում։ Էկոնոմիկայի փոխնախարարը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով իրականացվելիք հետագա աշխատանքը կնպաստի երկու …

