Վարչապետ Փաշինյանը և Միխայիլ Մյասնիկովիչը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին:

«Վարչապետը շնորհավորել է պարոն Մյասնիկովիչին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ պարոն Մյասնիկովիչի գլխավորությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեությունը նոր թափ կհաղորդի ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանն ու առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը:

Միխայիլ Մյասնիկովիչը շնորհակալություն է հայտնել վարչապետին ԵՏՀ կոլեգիայի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը պաշտպանելու համար: Պարոն Մյասնիկովիչը վստահեցրել է, որ իր աշխատանքով կարդարացնի ԵԱՏՄ երկրների առաջնորդների կողմից ցուցաբերված վստահությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մինչև 2025 թվականը նախատեսված Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններին, ԵԱՏՄ շուկայում առկա խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների վերացման մոտեցումներին, առևտրատնտեսական կապերի, ներդրումների խթանմանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ շրջանակում ներքին առևտրաշրջանառության ծավալների ավելացման և միասնական էներգետիկ շուկայի ձևավորմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը»,- ասված է հաղորդագրությունում: