Ապրիլյան պատերազմի վերաբերյալ անհերքելի նորություններ կլինեն մեր եզրակացության մեջ․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել է ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Դավթյանի հետ արդյունավետ աշխատանք են ունեցել, և դա միտված է եղել Զինված ուժերի՝ ապրիլյան դեպքերի խնդիրներն արագ ավարտելուն ու հանրությանը ներկայացնելուն՝ այն առումով, որ իրենց եզրակացությունները պետք է լինեն անթերի ու փաստարկված։

«Մեր արած եզրակացությունները լինելու են անհերքելի։ Այս հարցով՝ ապրիլյան պատերազմի հետ կապված, մենք աշխատելու ենք Զինված ուժերի այսօրվա ղեկավար կազմի հետ։ Այնպիսի հիմնավորումներով ենք ներկայացնելու, որպեսզի բոլոր հարցերը փարատենք։ ԶՈՒ-ն պետք է իր մարտական հերթափոխն իրականացնի առանց կասկածամտության որևէ դրսևորման։ Սա այն կառույցն է, որն իր ծառայությունը վերաբերում է յուրաքանչյուրի ընտանիքին։ Զինված ուժերի հեղինակության բարձրացումը կախված բոլորից»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: