«Շնաբարո»-ի հասցեատերերը հասկացան, ժողովրդին թող չվիրավորեն. Վահագն Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ

– Պարո՛ն Հովակիմյան, երեկ բավականին լարված էր Ազգային ժողովում: Թեև Դուք ամենաբաց պատգամավորներից եք, բայց հրաժարվում էիք մեկնաբանություններ տալ տեղի ունեցողի վերաբերյալ, Ձեր թիմակիցներն էլ քչախոս էին: Ձեր գնահատմամբ՝ անակնկալը կայացա՞վ:

– Այստեղ խնդիրն ուղղակի անակնկալը չէր, քանի որ ընթանում էր քաղաքական գործընթաց, և ես ինքս ինձ համար որոշել էի, որ մինչև այդ գործընթացը չմտնի բուն հրապարակային փուլ, ես որևէ մեկնաբանություն տալուց զերծ կմնամ:

– Գաղտնապահությունն ինչո՞վ էր պայմանավորված:

– Որովհետև նախ՝ քաղաքական գործընթաց էր ընթանում, այսօր այս դետալը փոխվեց, մյուս օրը՝ մյուսը, ճիշտ չէ… Պետք է հասնես այն փուլին, երբ կոնկրետ հրապարակային իրագործումն է, որպեսզի հանրությանն էլ հասկանալի լինի, թե ինչ է տեղի ունենում: Եթե դու կցկտուր ինչ-որ բաներ ասես, դա ավելի վատ հետևանքներ կունենա: Ես երբեք լրագրողներին չեմ մերժել, բայց վերջին մեկ շաբաթը ես ուղղակի բոլոր լրագրող գործընկերներիցս ներողություն էի խնդրում՝ ասելով, որ բոլոր հարցերի մեկնաբանություններն ու պատասխանները՝ ամսի 6-ի նիստում:

– Երեկվանից մի քննադատություն է գալիս Նիկոլ Փաշինյանի մի հայտարարությանն ի պատասխան, որ այն հարիր չէ։ Ո՞ւմ էր ուղղված Փաշինյանի՝ «շուտով լսելու եք շնաբարո դուրսպրծուկների վնգստոցը» արտահայտությունը։

– Հիմա բնորոշեք այն մարդկանց, որոնք ՀՀ ժողովրդին ասում են՝ ի վիճակի չէ ընտրելու, անմեղսունակության մեջ են մեղադրում, կամ որ ասում են՝ մեղք է ժողովուրդը։ Հենց այսօր ՀՀԿ-ականների ձևակերպումները վիրավորանք են ժողովրդին, այդպես էլ իրենք չեն հասկացել՝ ինչ է ժողովրդավարությունը, ինչ է ժողովուրդը։

– Ուրեմն պետք է ասել «շնաբարո՞»։

– Թող մեր ժողովրդին չվիրավորեն։ ՀՀ վարչապետն ասել է, ու ինձ թվում է՝ հասցեատերերն էլ հասկացել են՝ ում է ուղղված, թող ժողովրդին չվիրավորեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան