Սահմանադրական դատարան չդիմելու տրամաբանությունը մի քանի հիմնավորում ունի։ Նախ, որևիցե դատարան չի կարող ինքն իր մասին անբողոքարկելի որոշում կայացնել։ Այս առումով՝ Սահմանադրությունն ու Սահմանադրություն գրողն են շեղվել ընդհանուր տրամաբանությունից։ Այս մասին այսօր՝ «Հանրաքվեից առաջ. ի՞նչ մոտեցումներ ունեն քաղհասարակության կառույցները» թեմայով քննարկմանը նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ «Երկրորդն այն է, որ քննարկել, …

