Քաղավիացիայի կոմիտեն հորդորում է քաղաքացիներին խուսափել լազերային լույսերի անհարկի օգտագործումից։ Այդ մասին կոմիտեն գրել է Facebook-ի իր էջում։ «Հարգելի քաղաքացիներ, Վերջին շրջանում նկատվում է լազերային լույսերի օգտագործման աճ, որոնք կարող են օգտագործվել տարբեր նպատակներով`սկսած տարատեսակ միջոցառումներից մինչև փորձարկումներ: Թռիչքների անվտանգության համար առավել անհանգստացնող են միջադեպերը, որտեղ լազերային լույսերը օգտագործվում են դիտավորյալ՝ խոչընդոտելով օդանավերի և երբեմն …

