«Ապրիլի 5-ի հանրաքվեին դիտորդական առաքելություն ենք իրականացնելու»․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Շատ հարցերին վերջնական լուծում տալու համար հանրաքվեն լավ մեխանիզմ է, բայց շատ կարևոր է, որ հանրաքվեի հանվեն նաև այնպիսի հարցեր, որոնց վերաբերյալ իշխանությունն ու հանրության մեծամասնությունը տարակարծիք են։ Այս մասին այսճր «Հանրաքվեից առաջ. ի՞նչ մոտեցումներ ունեն քաղհասարակության կառույցները» թեմայով քննարկմանը նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Հարցը հանրաքվեի հանելը չի կարող դիտվել Սահմանադրության տրամաբանությանը դեմ։ Թեև բոլորի համար հստակ է, որ Սահմանադրության որոշ կարգավորումներ ենթադրում էին, թե հարցը, նախքան հանրաքվեի հանելը, պետք է ուղարկվեր Սահմանդրական դատարան, բայց Սահմանադրության տրամաբանությունը ենթադրում է, որ կան լեգիտիմ հիմքեր՝ նման քայլի չդիմելու։ Նախքան 2015 թվականի փոփոխությունները, Սահմանադրությունը ենթադրում էր, որ սահմանադրական որևիցե փոփոխություն չպետք է անցներ ՍԴ-ով, ՍԴ-ն նման լիազորություն չուներ։ Դեռևս չեմ տեսել մի երկիր, որտեղ հանրաքվեի դրվող սահմանադրական փոփոխությունների հետ կապված ՍԴ-ն եզրակացություն տա, նման երկիր ինձ հայտնի չէ»,- ընդգծեց Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ հանաքվեի ժամանակ ընտրողների ընդհանուր ցուցակի 1/4-ը և, միաժամանակ, մասնակիցների կեսից ավելին պետք է կողմ քվեարկի, որպեսզի հարցն անցնի, ինչն էլ, շատ հաճախ, խնդրահարույց է դառնում։ Դանիել Իոաննիսյանը նաև տեղեկացրեց, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը պատրաստվում է ապրիլի 5-ին դիտորդական առաքելություն իրականացնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան