Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. գրում է ria.ru-ն: Հիմնական թեման, որ քննարկել են երկու երկրների առաջնորդերը, եղել է Սիրիայի հակամարտության կարգավորումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Սիրիայի հյուսիս-արևելքում իրադրության կայունացմանն ուղված համակարգված քայլերի շարունակման կարևորությունը՝ նրա տարածքային ամբողջականության և միասնության սկզբունքների խիստ պահպանմամբ»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում։ …

