Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ: «Հարգելի հայրենակիցներ, Այսօր ներկայացրել եմ հրաժարական` հետևյալ պատճառաբանությամբ. Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդմանս համաձայն, բարձր պաշտոնը ստանձնելուց ի վեր նախաձեռնել և առաջնորդել եմ մի շարք ծրագրեր` միտված դատարանների արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ու միջազգային լավագույն չափանիշերին համապատասխանեցմանը։ …

