Քիչ առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից: Եթե մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը դիմումը հետ չվերցնի, ապա նրան կփոխարինի «Իմ քայլի» նախընտրական ցուցակի հաջորդ թեկնածուն: Ցուցակում հաջորդն Արթուր Մանուկյանն է: Նա Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է: Արթուր Մանուկյանը մասնագիտությամբ ռեժիսոր …

