ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանն այսօր ուշագրավ հայտարարություն արեց, թե Ապրիլյան պատերազմում հայկական կողմը չի իմացել հակառակորդի մոտալուտ հարձակման մասին՝ բացակայել են հետախուզական տվյալները։ «Հակառակորդի հարձակումն իրականում եղել է անակնկալ, որովհետև բանակցային գործընթացում հակառակորդին որևէ շանս տրված չէր և որևէ քաղաքական հնարավորություն հակառակորդը չի ունեցել, և դա ընդամենը եղել է ռազմական ավանտյուրա։ Հակառակորդը ձախողվել …

