Ժամանակին Հռոմ գնալը երազանք էր. Բագրատյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ «Պետական գնումների մասին» օրենքն ամբողջովին պետք է փոխվի, քանի որ տարիներ շարունակ գնման գործընթացում տեղի են ունենում բազմաթիվ խախտումներ, և երկար ժամանակ հնարավոր չէր պայքարել դրա հետ կապված կոռուպցիոն դրսևորումների դեմ, քանի որ միմյանց խիստ փոխկապակցված մարդիկ էին մասնակցում պետական գնումներին:

«Մասնավորաես՝ առանձին գերատեսչություններ, ունենալով իրենց նպատակահարմար տնտեսվարողները, նախնական պայմանավորվածություն էին ձեռք բերում տնտեսվարողի հետ և ասում, որ նշված բոլոր չափանիշներին համապատասխան ապրանք ներկրեն, և մրցույթը կազմակերպում էին հենց այդ ապրանքների չափանիշներով: Այսինքն՝ ակնհայտ անհավասար պայմաններ էին ստեղծվում մյուս տնտեսվարողների համար: Ստեղծվում էր այնպիսի իրավիճակ, որ գերիշխող դիրք գրավողները դառնում են մոնոպոլներ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Սերգեյ Բագրատյանը:

Նշենք, որ այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով:

Ըստ Սերգեյ Բագրատյանի՝ եթե այսօր Հայաստանը պատրաստվում է իրականացնել տնտեսական հեղափոխություն, ապա առաջին հերթին պետք է ապահովի ազատ մրցակցային պայմաններ, հարկային և մաքսային օրենսդրական փոփոխությունների հետ միասին՝ պետք է կարգավորի նաև գնումնեերի գործընթացը:

«Ես արդեն նշեցի մեկ անձից գնումներ կատարելու բազմաթիվ օրինակներ, որոնք շարունակվում են նաև այսօր: Այդ պատճառով օրենսդրությունն ամբողջովին պետք է փոխվի՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար: Այս արատավոր պրակտիկան պետք է վերացնենք, լղոզված ձևակերպումը, որ ժամանակի խնդիր ունեն, դրա համար են մեկ անձից գնում կատարում, պետք է վերցանել»,- շեշտեց Սերգեյ Բագրատյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան