Մեկ տարի առաջ՝ 2018 թվականի նոյեմբերի 19-ին, Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ստեղծվում է կադրային բանկ: Նպատակն այն էր, որ տարբեր ոլորտի որակյալ մասնագետներ հնարավորություն ունենան իրենց որակական հատկանիշների մասին տեղեկացնել գործադիր մարմնին, իսկ պահանջներին բավարարելու դեպքում էլ աշխատանքի անցնեն որևէ գերատեսչությունում: Այս ընթացքում կառավարությունը ստացել է մոտ 2500 ինքնակենսագրական …

