Փակ սահմանով կփակվի՞ կորոնավիրուսի ճանապարհը․ Հայաստանում վարակի դեպք առայժմ չկա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ Կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
Բոլորը

Չինական նոր կորոնավիրուսը մոտեցել է Հայաստանի սահմաններին։ Վերջին օրերին հարևան Իրանը կորոնավիրուսի զոհերի թվով Չինաստանից հետո երկրորդն է։ Պաշտոնական տվյալներով՝ Իրանում գրանցվել է մահվան 12 և վարակի 61 դեպք։

Հայաստանում Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովն այսօր որոշել է  երկու շաբաթով  ամբողջապես դադարեցնել Իրանի հետ ցամաքային հաղորդակցությունը և ոչ ամբողջապես՝ օդային հաղորդակցությունը։ Միաժամանակ, որոշվել է չսահմանափակել Իրանի հետ բեռնափոխադրումները, ինչպես նաև Հայաստանի  և Իրանի քաղաքացիների՝ հայրենիք վերադարձը։ Իրանի հետ ավիահաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցրել է նաև Վրաստանը։ Իրանի հետ սահմանը փակել են Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքիան և Իրաքը:

Իրանի Սպահան քաղաքում ապրող մեր հայրենակից Ջոնսոն Աղաբաբյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իրենք թեպետ մտահոգված են, սակայն խուճապի չեն մատնվում։

«Խուճապային իրավիճակ չկա, մեր երեխեքն առավոտը հաճախել են դպրոց, խնդիր չենք ունեցել, միայն հետևում և լսում ենք Առողջապահության նախարարության կողմից տրված հորդորներին և տեղեկություններին։ Դիմակներ ոչ բոլորն են կրում, ով ցանկանում է, կրում է։ Անհանգստություն կա, բայց այնպես չէ, որ իրավիճակն ազդված է այդ իրողությունից»,- ասում է Ջոնսոն Աղաբաբյանը։

Իրանի մայրաքաղաք Թեհրանում ապրող մեր հայրենակցուհի Ալվինա Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում ասաց․ հիվանդանոցներում հերթեր են, դիմակ և այլ անհրաժեշտ պարագաներ գտնելը խնդիր է․ «Ժողովուրդը շատ վախեցած է, որովհետև զգուշացում չեն ստացել Կառավարության կողմից։ Ալկոհոլ, որ պետք է օգտագործեն, չկա, գելեր, որով ձեռքերը պետք է լվանան, արդեն քիչ է, այսինքն՝ ինչի համար դիմում են դեղատուն, չեն կարողանում ճարեն։ Արդեն ամեն գիշեր տրանսպորտը մաքրում են, բայց ժողովուրդը ջանում է  այդ տրանսպորտից շատ չօգտվել։ Մետրոյով շատ անցուդարձ չեն անում։ Ժողովուրդը աշխատում է քիչ տնից դուրս գալ»։

Հայաստանը 160 հազար բժշկական  դիմակ է ձեռք բերել, 1000 նոր թեստ էլ դեռ  բերելու են․ ասում են Առողջապահության նախարարությունից և վստահեցնում, որ  Հայաստանում կորոնավիրուս չկա։

«Եթե մենք դեպքեր ունենանք, լիարժեք պատրաստ ենք։ Հիմնական խնդիրը դուրս եկավ, որ մենք կարողանում ենք լիարժեք ախտորոշել և հստակ հայտնաբերել հիվանդին»,- ասում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով թեմային, հորդորեց հանգստություն պահպանել։ Նրա խոսքով՝ նոր կորոնավիրուսը ոչ թե հոլիվուդյան ֆիլմերում ներկայացվող համաճարակներից է, այլ սովորական գրիպի տեսակ։

«Ստեղծել այս կորոնավիրուսի դեպքում մի մեծ աղմուկ, որն անբացատրելի է։ Կարծում եմ՝ տեղին չէ, քանի որ հնարավոր են ծանր դեպքեր, բայց ոչ ավելի, քան սովորական գրիպի դեպքում։ Որևէ միտում չունենք որևէ բան թաքցնելու և մեր քաղաքացիների առողջությունը վտանգի տակ դնելու»,- նշում է  Արսեն Թորոսյանը։

Վերջին տվյալներով՝ չինական նոր կորոնավիրուսի վարակակիրների թիվը շուրջ 80 հազարի է հասել,  մահացությունների թիվը՝ 2․626-ի։ 25 հազար մարդ կորոնավիրուսից ապաքինվել է։

Այսօր վարակի առաջին դեպքն է գրանցվել Աֆղանստանում։ Իտալիայում վերջին երեք օրվա ընթացքում 150-ից ավելի վարակակիր ու 6 մահ է գրանցվել։ Վենետիկի ամենամյա կառնավալն ավարտվել է նախատեսված ժամանակացույցից շուտ: Միլանի նորաձևության վերջին երկու ցուցադրությունները հետաձգվել են։ Իտալական հայտնի La Scala թատրոնը չեղյալ է հայտարարել ներկայացումները:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան