Շիրակի մարզում թափառող շների թիվն ավելացել է, վնասազերծումը, սակայն, խնդիր է. գումար և պայմաններ չկան

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Շիրակի մարզում, մասնավորապես՝ Գյումրիում, վերջին շրջանում ավելացել է թափառող շների թիվը, որոնք նաև հաճախ հարձակվում են մարդկանց վրա։ ԱԺ-ի կողմից կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի ընդունումից հետո թափառող շների վնասազերծումը խնդիր է դարձել։ Թափառող շները նախկինում վնասազերծվում էին կրակելու միջոցով, այժմ, սակայն, օրենքն արգելում է՝ սպառնում է տուգանք, նույնիսկ մինչև 1 տարի ժամկետով ազատազրկում։

Միակ տարբերակը մնում է շների ստերջացումը: Գյումրիում թափառող շների ստերջացմամբ զբաղվում է միակ՝ My vet անասնաբուժական  կլինիկան։ Նշենք, որ Գյումրիի քաղաքապետարանը մի քանի անգամ մրցույթ էր հայտարարել թափառող շների ստերջացման համար, սակայն մասնակիցներ չէին եղել։ Կայացած վերջին մրցույթում մասնակցել ու հաղթել է My vet-ը, որի հետ էլ Գյումրիի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել։

Կլինիկայի ծառայությունը, սակայն, նախատեսվում է միայն Գյումրիի համար, քանի որ պայմանագիրը Շիրակի մարզի այլ բնակավայրերը չի ներառում: Ըստ պայմանագրի՝ պետք է 350 շուն ստերջացվի, իսկ մեկ կենդանու ստերջացման արժեքը հասնում է 30.000 դրամի: Կլինիկայում արդեն ստերջացվել է 74 շուն: Մասնագետները նշում են, որ ստերջացման արդյունքում շները պակաս ագրեսիվ են դառնում:

«Վերարտադրական հորմոնները միայն բազմացման համար չեն։ Ստերջացումից հետո 30-40 տոկոսով հորմոնալ ֆոնը պակասում է, մանավանդ զուգավորման սեզոնին՝ ամենաակտիվ պահը, կենդանիներն ավելի հանգիստ են լինում։ Մարդկանց վրա հարձակումների դեպքերը միանշանակ կպակասեն»,- Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց My vet կլինիկայի անասնաբույժ Էդգար Գևորգյանը:

Եթե այս կլինիկայի շնորհիվ Գյումրիում խնդիրն ինչ-որ կերպ հնարավոր է լուծել, ապա Շիրակի մարզի տարբեր համայնքներում թափառող շների ստերջացումը կազմակերպելու համար ո՛չ կենտրոն կա, ո՛չ էլ պայման կամ գումար։

Խնդրին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նաև Շիրակի մարզից ընտրված «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ նշելով, որ կա օրենք, որին պիտի հետևել, սակայն պայմաններ չկան այն կյանքի կոչելու համար. մի կողմում կենդանիներն են, որոնց պիտի պաշտպանել, մյուս կողմում՝ մարդիկ, որոնց անվտանգությունը գերխնդիր է:

«Ունենք մարզեր, որտեղ, ըստ օրենքի, թափառող շներին պետք է ստերջացնեն, սակայն չկան համապատասխան պայմանները, այն է՝ համապատասխան կենտրոններ, որոնք ընդամենը երկուսն են. մեկը՝ Երևանում, մյուսը՝ Գյումրիում։ Ունենք համայնքներ կամ բնակավայրեր, որոնք չունեն այնքան ֆինանսական միջոցներ, որ ներդնեն այս գործընթացի համար, քանի որ թանկարժեք է»,- մասնավորապես, գրել է պատգամավորը՝առաջարկելով գտնել լուծման այնպիսի տարբերակներ, որ բոլորի շահերը պաշտպանված լինեն։

Շիրակի մարզի տարբեր համայնքների բնակիչներ էլ մեզ հետ զրույցում նշեցին, որ թափառող շների թիվն ավելացել է, ստեղծվել է վտանգավոր իրավիճակ, մտահոգվում են հատկապես երեխաների համար: Սակայն համայնքներն իրենց աղքատիկ բյուջեից չեն կարող, բնակավայրերի մեծ ու փոքր խնդիրները թողած, շների ստերջացման համար գումար հատկացնել։

«Մեր ունեցած գումարներով, օրինակ, մանկապարտեզ պահե՞նք, թե՞ շներին ստերջացնենք։ Կունենանք չդաստիարակված սերունդ ու ստերջացված շներ։ Մեկ շան արժեքը լուրջ գումար է։ Ստերջացնելուց մեկ ամիս հետո էլ կրկին հետ են բերելու, նույն տարածքում բաց են թողնելու։ Ի՞նչ տարբերություն, ստերջացնելուց հետո շունը ագրեսիվ չի՞ լինի»,- մեզ հետ զրույցում ասաց Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը:

Նրա խոսքով՝ եթե շունը թափառող է, տեր չունի, պետք է թույլ տալ՝ կրակել, ինչպես նախկինում: Արշակյանը նաև առաջարկում է պետական ծրագիր մշակել, հայկական գամփռ ցեղատեսակի շներ բուծել, որոնք գյուղաբնակներին կպաշտպանեն և՛ գիշատիչներից, և՛ թափառող շներից:

«Ավելի լավ է՝ Կառավարությունը հայկական գամփռին առաջնայնություն տա, ինչ-որ կազմակերպություն ստեղծեն, որը հնարավորություն կունենա գամփռների բուծմամբ զբաղվել։ Եթե ունենանք գամփռներ, և՛ գայլերից կպաշտպանեն, և՛ վայրի շներից: Շակալներն էլ մեր մոտ շատ-շատ են, դա նույնպես լուրջ խնդիր է, գոնե պաշտպանության միջոց կլինի»,- ասաց Մարմաշենի ղեկավարը։

Էմմա Չոբանյան