Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ փետրվարի 28-ին, այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Նրան ուղեկցել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Այնուհետեւ նրանք ուղեւորվել են դեպի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Նշենք, որ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի …

