Ընտանեկան բռնության հետ կապված օրենսդրական բացեր ունենք, որոնք կարգավորելու անհրաժեշտություն կա։ Այս մասին «Ընտանեկան բռնության և օրենսդրական մեխանիզմների արդյունավետության» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։ «Ուզում եմ անդրադառնալ վիճակագրությանը։ Իմ կարծիքով՝ վիճակագրությունը խոսում է ոչ այնքան բռնությունների քանակի մասին, որքան պետություն-քաղաքացի հարաբերության և փոխվստահության մասին։ Այս պահին օրենսդրական կարգավորումներից առաջնահերթությունն այն …

