Ոստիկանական բաժանմունքներում մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են խոշտանգման տարբեր առարկաներ։ Այս մասին այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց տեսակապով միացած Խոշտանգումների դեմ Համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մուշեղ Եկմալյանը: «Դեռ 2011 թվականին ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն Արաբկիրի ոստիկանական բաժանմունքում հայտնաբերել էր հակագազ, որի վրա կային արյան հետքեր։ Հաշվետվություն հրապարակվեց 2013 թվականին, սակայն այս դեպքը անհետևանք մնաց։ Նոյեմբերի 21-ին հրապարակված …

